ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու սովորությունից
Գիտականորեն եղունգները կրծոտելու սովորությունը կոչվում է օնիխոֆագիա: Օնիխոֆագիայի զարգացման պատճառները պետք է փնտրել մարդու հուզական վիճակի մեջ. սթրեսներ աշխատանքում, դպրոցում, ինստիտուտում կամ էլ անբավարարվածության զգացում` ինքդ քեզանից: Այո-այո, ցածր ինքնագնահատականը և «ինքդ քեզ կրծելու» սովորությունը խիստ կապված է եղունգները կրծելու սովորության հետ:
Հետաքրքիրն այն է, որ նայելով կրծոտած եղունգներին, մարդու մոտ ավելի է իջնում ինքնագնահատականը և սկսում է դրանք կրծոտել կրկնակի ուժով: Գիտնականներն ուսումնասիրել են 27 տարեկան մարդկաց խումբ, ովքեր ունեն եղունգները կրծելքու սովորություն, և պարզել, որ խմբում փորձարկվողներից բոլորի մոտ առկա է անհանգստության բարձր զգացում:
Պարզվել է, որ մարդիկ կրծում են եղունգները կամ հուզական լարվածության արդյունքում, կամ` վստահ չեն իրենց նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ հայտնի մարդիկ նույնպես տառապել են այս վնասակար սովորությամբ: Մանուկ հասակում Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ձեռքերը կապել են, բայց այդպես էլ չի հաջողվել ազատել նրան այդ սովորությունից:
Ավելի հաճախ օնիխոֆագիան առաջանում է դեռահաս տարիքում` ինտելեկտուալ և հոգեկան լարվածության հետևանքով: Պետք է նշել, որ կանայք և աղջիկներն այդ վնասակար սովորությանն ավելի մեծ նախատրամադրվածություն ունեն:
Եղունգի ամբողջական սերտաճման միջին ժամանակը տատանվում է 3-5 ամիս: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում եղունգներն ամբողջությամբ «ուտվում են»: Իսկ այժմ պատկերացրեք, թե ի՞նչ քանակությամբ եղունգներ կուտեք ամբողջ կյանքի ընթացքում, եթե այդպես էլ չազատվեք այդ սովորությունից: Այդքան էլ հաճելի չէ, ճի՞շտ է:
Եղունգները կրծելու սովորությունը վնասակար է այն պատճառով, որ վերջինիս հետևանքով առաջանում են ծլեպներ և փոքր վերքեր` մատերի ծայրերին, որտեղ կարող են ընկնել հիվանդածին մանրէներ և առաջացնել լուրջ բորբոքային գործընթացներ:
Ներկայումս կան շատ միջոցներ` եղունգները կրծոտելու սովորությունից ազատվելու համար: Երեխաների և տղամարդկանց համար կարելի է խորհուրդ տալ հատուկ դառը ամրապնդիչ լաքեր: Այդ լաքերի կտրուկ և շատ դառը համը կօգնի արագ ազատվել վնասակար սովորությունից, իսկ լաքերի կազմի մեջ մտնող վիտամինները և միկրոէլեմենտները կօգնեն վնասված եղունգներին արագ աճել և վերականգնվել: Նման լաքերը պետք է օգտագործել կանոնավոր: Երեք օրը մեկ մաքրեք հին լաքը և քսեք նորը: Եթե մոռանաք նորացնել այն, եղունգը` ծայրից ջարդվելով, կսկսի պոկվել, իսկ դա նշանակում է՝ ձեր եղունգը կդադարի դառը լինելուց, և կրծելու սովորությունը կարող է կրկնվել:
Աղջիկները և կանայք կարող են դիմել եղունգների աճեցման խնդիրներով զբաղվող մասնագետի:
Արհեստական նյութից (ակրիլից կամ գելից) լաքերը շատ պինդ են, ուստի դրանով պատված եղունգի կրծելը լիովին խնդրահարույց է: Ցանկանում եք երկարացնե՞լ եղունգները. այդ դեպքում արեք թանկարժեք շքեղ դիզայն` բնական եղունգների վրա։ Կրծոտել նման գեղեցկությունը, որի համար ծախսել եք ոչ փոքր գումար, ուղղակիորեն կափսոսեք:
Ծլեպների դեմ պայքարելուն կօգնի կուտիկուլաների համար նախատեսված հատուկ բուժիչ յուղը՝ բուժական խոտերի հյութահանուկով: Արդյունքի հասնելու համար յուղից պետք է օգտվել ոչ պակաս, քան օրական երեք անգամ: Մի քիչ յուղ քսեք կուտիկուլայի վրա և մերսման շարժումներով ներմերսեք մինչև եղնգարմատ: Յուղի կանոնավոր ընդունումից մի քանի օր անց դուք կնկատեք, որ ձեր մատները ձեռք են բերել գեղեցիկ խնամված տեսք: Հասնելով կուտիկուլաների և ծլեպների շուրջ վերքերի ամբողջական առողջացման՝ կմնա միայն ձեռքերը պահպանել կատարյալ վիճակում՝ օրական մեկ անգամ օգտագործելով յուղը:
Եթե եղունգները կրծելու սովորության հետ մեկտեղ տառապում եք քնի խանգարումից, դյուրագրգռությունից, արտահատված հոգնածությունից, հիշողության նվազումից կամ կպչուն անհանգստության զգացողությունից, դիմե՛ք բժիշկի: Փորձառու մասնագետի հետ խորհրդակցությունը կօգնի «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից: Հոգեբանները կարծում են, որ «եղունգները կրծելու» սովորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինչ-որ բանի պատճառով «ինքդ քեզ կրծոտելու» սովորություն: Հնարավոր է՝ դուք ուղղակի դժգոհ եք ձեզանից կամ էլ հոգու խորքում ինչ-որ բանի համար ձեզ եք մեղադրում:
28.09.2012 Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
21.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
25.11.2016
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
05.10.2016
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
29.09.2016
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
26.09.2016
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
24.09.2016
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
24.09.2016
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
14.09.2016
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
16.08.2016
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
15.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ